Յուվենտուս-Ռեալ հանդիպման առաջին խաղակեսի 1-1 հաշիվն ամբողջությամբ արտացոլում է խաղի պատկերը.

Խաղակեսի առաջին 25 րոպեներին ավելի լավ էին դիտվում յուվենտուսցիները, մի քանի վտանգավոր գրոհներ կազմակերպեցին և ի վերջո խփեցին իրենց գոլը: Այդ հատվածում Ռեալը կարծես թե չէր գտնում իր խաղը....

Խաղակեսի երկրորդ հատվածում Ռեալը վերագտավ իրեն ու հրաշալի ֆուտբոլ խաղաց, գոլային պահեր ունեցավ, որոնցից մեկն ավարտվեց գոլով...

Երկրորդ կեսը, հուսով եմ, ավելի հետաքրքիր կստացվի. Յուվեին պետք է անպայման հաղթանակ հաջորդ խաղում ու վերջնական արդյունքում շանսեր պահպանելու համար...

Ռեալին թեև այս հաշիվը ձեռնտու է, բայց անպայման մադրիդցիները կձգտեն հաղթանակի՝ Իսպանիայում առավել հանգիստ ու ապահով զգալու համար...

Սպասենք երկրորդ կեսին ու լավ ֆուտբոլի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել