«Հարազատ թշնամի» հեռուստասերիալի ավարտից հետո Վիտուսին մարմնավորող Դավիթ Մարդյանը որոշակի ժամանակ էկրաններին չի լինի: Նրա խոսքով՝ որոշել է մի փոքր հանգստանալ, սակայն դեռ չգիտի՝ որքան կտևի դադարի փուլը:

«Այժմ ավելի շատ զբաղված եմ անձնական կյանքս դասավորելով և ավելի հետաքրքիր դարձնելով»,- BlogNews.am-ի հետ զրույցում ասաց Դավիթը: Դերասանից տեղեկացանք, որ նախատեսում է ամռանն ամուսնանալ սիրելիի՝ Սեդայի հետ:

«Ավանդական հարսանիք, որպես այդպիսին, չենք անելու, քանի որ ոչ ես, ոչ էլ սիրելիս չենք սիրում նման բաներ: Մենք կողմ ենք հետաքրքիր միջոցառում կազմակերպելուն»,- ասաց սերիալային դերասանը: Նա նշեց, որ Սեդան կհագնի հարսի զգեստ և իրենց միությունը կհաստատեն պսակի արարողությամբ, հետո արդեն ոչ ավանդական հարսանիք կանեն

«Մենք քրիստոնյա ենք և նույնիսկ նշանադրությունն ենք եկեղեցու օրհնությամբ արել»,- հավելեց Դավիթը, ով նշանվել է հունվարի 3-ին, սակայն հմտորեն գաղտնի է պահել անձնական նորությունը:

Դերասանի ընտրյալը Ռուսաստանից է, սակայն այժմ Հայաստանում է գտնվում: Հարցին՝ ամուսնությունից հետո ինքն ու Սեդան Հայաստանո՞ւմ են ապրելու, թե՞ արտերկրում, Դավիթը պատասխանեց, որ դեռ մտածում են այդ ուղղությամբ: «Ամեն բան պայմանավորված է երկրի վիճակով:) Եթե հետաքրքիր, շահավետ առաջարկներ ունենամ, բնականաբար, կմնամ Հայաստանում»,- եզրափակեց դերասանը:

Ամալյա Հովհաննիսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել