Առաջին հայացքից թվում է, թե սրանք բարձրորակ թվային ֆոտոխցիկով նկարված լուսանկարներ են, սակայն իրականում դրանք յուղանկարներ են, որոնց հեղինակն իտալացի տաղանդավոր գեղանկարիչ Մարկո Գրասսին է։ Այս միլանաբնակ նկարչի ստեղծագործություններն այնքան ռեալիստական են, որ թվում է, թե դրանցում պատկերված մարդիկ ուր-որ է կսկսեն խոսել քեզ հետ։ Այս լուսանկարներն այնքան մանրակրկտորեն են նկարված, որ դրանցում երևում են անգամ մաշկի ծակոտիներն ու աննշան բծերը։ Լուսանկարների այս շարքը Գրասսին անվանում է «Սյուրռեալիստորեն հիպերռեալիստական»։ Հիրավի, լուսանկարների այս շարքում սյուրռեալիզմն ու հիպերռեալիզմը փոխլրացնում են իրար։ «The Huffington Post»-ին տված հարցազրույցի ընթացքում գեղանկարիչը նշել է, որ իր լուսանկարներում մեծ դեր է խաղում լույսի ու ստվերի խաղը։ Գեղանկարներից յուրաքանչյուրի վրա մոտավորապես 2-3 ամիս է ծախսվում, սակայն այսպիսի բարձրարժեք ստեղծագործություններ ստանալու համար արժե ամիսներ ծախսել։


















