Newsline.am-ը գրում է.
Եվրախորհրդարանը Հայոց ցեղասպանության մասին ընդունած բանաձևով Թուրքիային վիրավորելու նպատակ չի ունցել, հայտարարել է ԵՄ զեկուցող Քեթի Փիթին, գրում է թուրքական Anadolu գործակալությունը:
Եվրոպացի պաշտոնյան պաշտպանել է ընդումված բանաձևը՝ նշելով, որ դա 100 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանության քաղաքական դատապարտումն է, այլ ոչ թե Թուրքիային ուղղված վիրավորանք:
Քեթի Փիթին նշել է, որ Հայոց ցեղասպանության մասին Եվրախորհրդարանի կողմից ընդունած բանաձևը որևէ կապ չունի Թուրքիա-ԵՄ բանակցային գործընթացի հետ:
«Սա Թուրքիային պարտադրելու լրացուցիչ չափանիշ չէ»,- ասել է եվրոպացի պաշտոնյան:
Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Եվրախորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ բանաձևը, որը վերահաստատում է 1987-ին ընդունված համանման բանաձևի դրույթները և կոչ է անում Թուրքիային ճանաչել ցեղասպանությունը, իսկ ապրիլի 24-ը նշել որպես Ցեղասպանության զոհերի հիշատակի օր: