Ինչպե՞ս է գործառնում լրատվական դաշտը: Քաղաքական գործիչները պարբերաբար մամուլի ասուլիսների են հրավիրվում ու ելույթներ ունենում, լրատվամիջոցները տարածում են հայտարարությունները և արդյունքում հասարակության մեջ որոշակի վերաբերմունք է ձևավորվում քաղաքական ուժերի նկատմամբ: Հիմա, եթե անընդհատ ասուլիսների են ներկայանում գործիչներ, ովքեր հստակ ասելիք չունեն, բավարարվում են միայն քաղաքական հայտարարություններով, առկա խնդիրներին որևէ լուծում կամ հանրությանը որևէ նոր գաղափար չեն առաջարկում, վստահաբար կարելի է ասել, որ նրանք ասուլիս առ ասուլիս հեղինակազրկվում են: Ու որ ավելի վատ է, ժողովուրդն է հիասթափվում: Կուսակցությունները մեկ այլ կուսակցության ինչ-որ բան հասկացնելու և ժողովրդին իրենց մասին հիշեցնելու համար իրենց շարքերից մեկին ուղարկում են ասուլիս տալու, բայց վերջինս ամեն մի հայտարարություն անում է, փաստորեն, իր հեղինակության ու ժողովրդի մոտ վստահության հաշվին, քանի որ քաղաքական հայտարարություններն ըստ ժամանակի պահանջի կարող են փոխվել` ակամայից ընդգծելով տվյալ գործչի անսկզբունքայնությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել