22-ամյա Մայլի Սայրուսը շարունակ ապշեցնում է իր երկրպագուներին իր էքստրավագանտ քայլերով։ Նա մերթ ահռելի ծխախոտը բերանում գլխի վրա է կանգնում, մերթ հրապարակում մորեմերկ լուսանկարներ, մերթ ներքնավարտիք հիշեցնող շորտով դուրս գալիս փողոց։ Մի խոսքով, նրա հետ չես ձանձրանա։ Մայլին այս անգամ էլ էր գնումների դուրս եկել ներքնավարտիքով։ 22-ամյա երգչուհին մրգերի սիրահար է, ուստի առաջին հերթին մրգեր ու մրգային ֆրեշ գնեց։ Եղանակը բավականին արևոտ էր, և օգտվելով առիթից՝ Մայլին որոշեց հանել կոշիկներն ու բոբիկ վազել փողոցում։ Նա մարզումներից անմիջապես հետո էր դուրս եկել գնումների ու չէր հասցրել դիմահարդարվել։ Տքնաջան մարմնամարզությունից Մայլին մի լավ քրտնել էր, ու նրա խառնափնթոր մազերը «լխկել» էին գլխին։




Ասում են, որ բոբիկ քայլելն օգտակար է, սակայն օրվա ընթացքում Մայլին որոշեց այնուամենայնիվ հագնել մարզակոշիկները։




