Այսօր Սանկտ–Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հետ ստորագրեցինք Երևանի քաղաքապետարանի և Սանկտ Պետերբուրգի կառավարության միջև 2015-2020թթ. համագործակցության ծրագիրը, որը վերաբերում է առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար ոլորտներին։
Մեր երկու քաղաքների փոխգործակցությունը, որը մինչ այս զարգանում էր 2011-2014թթ. համագործակցության ծրագրի շրջանակում, իսկապես արդյունավետ էր ու հաջողված: Երկու քաղաքներն ունեն մեծ ձեռքբերումներ, և ես վստահ եմ, որ համագործակցության հնգամյա այս ծրագրի շնորհիվ մենք կկարողանանք էլ ավելի ընդլայնել փոխգործակցության շրջանակները։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/lists/102359556564484
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել