Newsline.am-ը գրում է.
Թուրքիայի կոշտ արձագանքը Եվրապական այն երկրների նկատմամաբ, որոնք 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածն անվանում են ցեղասպանություն, ավելի կբարդացնի Անկարայի՝ Եվրամիությանն անդամագրվելու ջանքերը: Այս մասին հայտարարել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը, գրում է Reuters-ը:
Պարբերականը նշում է, որ Թուրքիան նաև կշտամբել է ԵՄ անդամներին, այդ թվում նաև Գերմանիային և Ավստիրային, որոնց խորհրդարանները Հայոց ցեղասպանության 100-որ տարելիցի վերաբերյալ իրենց բանաձևերում օգտագործել են «ցեղասպանություն» բառը:
ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը ավստրիական Der Standard պարբերականին հայտնել է, որ Անկարայի այսքան կոշտ արձագանքը կարող է դիտվել Թուրքիայում հունիսին կայանալիք ընտրությւոնների կոնտեքստում:
«Սա կարող է ատ տարածված լինել երկրի և բնակչության որոշակի հատվածի շրջանում: Բայց այն, ինչ անհանգստացնում է ինձ, դրա երկարատև հետևանքներն են»,- ասել է Յոհանես Հանը:
«Թուրքիայում հակաեվրոպական և հակաարևմտյան սերմեր են ծլում, որն, այսօրվա հեռանկարով, շատ բարդ է դարձնում ապագայում Թուրքիայի անդամագրումը ԵՄ-ին»,- ասել է ԵՄ հանձնակատարը: