Երբ Շանթ Հարությունյանը դեռ նստած չէր, մի հատ անեկդոտ-հեքիաթ էր գրել հարկերը բարձրացնող թագավորի ու ժողովրդի մասին։ Բնականաբար, միայն ընդհանուր իմաստը կներկայացնեմ. թագավորը սկզբում հարկերն ա բարձրացնում, անտանելի ու անընդհատ զարմանում ա, որ բունտ չի անում ժողովուրդը, հետո քաղաքի դարպասների մոտ պահակախումբ ա կանգնեցնում, որ բոլոր քաղաք մտնողներին շինեն մի հատ, նոր բաց թողնեն ու տենց շարունակ, իսկ վերջում բունտը սկսվում ա ոչ թե նրա համար, որ հարկերն են անտանելի բարձր, ոչ էլ նրա համար, որ քաղաք մտնելուց իրանց շինում են, այլ նրա համար, որ քաղաքացիները ստիպված էին երկար հերթ կանգնել, մինչև իրենց շինեին ու հավելյալ անցակետեր էին ուզում։
Հիմա Հայաստանի էլեկտրական ցանցերինն ու ընդհանրապես ռուսական ընկերություններին պատկանող այլ ստրատեգիական նշանակության ծառայություններինն ու ընկերություններին ա։ Գազը բարձրացրին, եսիմ ինչ գնի հասցրին, հիմա ձեռ ոնց որ առնեն՝ հայտարարելով, որ սահմանի վրա գազի գինն իջնելու ա 25 դոլարով, իսկ բնակչության համար չի փոխվելու։
Էս օրինակից էլ ոգեշնչված՝ մեկ այլ ընկերություն, որի բաժնետոմսերի մեծ մասի սեփականատերը ռուսական Ինտեռ-ՌԱՕ-ն է, հերթական անգամ ուզում է թանկացնել էլեկտրաէներգիայի սակագինը մեր բնակչության համար, որն առանց այդ էլ կարճ ժամանակում 25-ից 42 դրամի հասցրին, իսկ հիմա այս սրիկաներն ուզում են 48 դարձնել ու դիմելու են ՀԾԿՀ, որպեսզի ստանան հուլիսի 1-ից դա անելու թույլատվությունը։
Ես առավել քան վստահ եմ, որ եթե ՀԾԿՀ-ն ու հայրենյաց իշխանությունները չզգան, որ այդ թանկացումը լուրջ հանրային դժգոհություններ կարող է բերել, ու կլինեն ցնցումներ, ապա ՀԾԿՀ-ն հլու-հնազանդ կենթարկվի այդ պահանջին ու կտա իր ֆորմալ դաբռոն, այնպես որ, ամեն ինչ հիմա հասարակությունից ու դրա ինքնակազմակերպումից է կախված, ու սա շատ վտանգավոր է։
Մեր իշխանություններն ու տնտեսական վերնախավը, որը սերտաճել է ռուսական վերնախավի հետ, չեն գիտակցում, որ Հայաստանում իրոք հասել ենք համբերության սահմանագծին, իսկ երբ դա լինում է, ժողովուրդը կամ ինքնակազմակերպվում է, ու սկսվում են զանգվածային բողոքներ, կամ էլ որ ավելի վատ է՝ չի ինքնակազմակերպվում ու գալիս է հուսահատ ու չարացած անհատների ժամանակը, ովքեր լուծում են տեսնում միայն անհատական տեռորի միջոցով։ Գիտակցո՞ւմ են արդյոք սա մեր վերևները, ահա թե ինչում է հարցը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hovsepyan11/posts/654266258040475?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել