Հուլիոս Կեսարը և Ալեքսանդր Մակեդոնացին անուն առ անուն գիտեին իրենց բոլոր զինվորներին,մոտ 30 հազար մարդու:Այդպիսի ընդունակությամբ օժտված էր նաև պարսից արքա Կյուրոսը:Հույն նշանավոր ճառախոս Սեֆիստոկլեսը անձամբ ճանաչում էր և անուն առ անուն գիտեր հունական մայրաքաղաքի 20 հազար բնակիչներից յուրաքանչյուրին:
Սենեկան ընդունակ էր կրկնելու մեկ անգամ լսած և իրար հետ կապ չունեցով միանգամայն տարբեր 2 հազար բառ:
Մաթեմատիկոս Լեոնարդ Էյլերը ապշեցնում էր թվերի անսովոր հիշողությամբ: Նա հիշում էր մինչև հարյուր եղած բոլոր թվերի առաջին վեց աստիճանները:
Ակադեմիկոս Իոֆֆեն հիշողությամբ օգտվում էր լոգարիթմների աղյուսակից:
Ակադեմիկոս Չապլինգը կարող էր անսխալ ասել այն հեռախոսի համարը,որով պատահաբար զանգահարել էր 5 տարի առաջ միայն մեկ անգամ:
Ալյոխինը հիշողությամբ,«աչքերը փակ»,կարող էր շախմատ խաղալ 40 խաղընկերների հետ:
Խլացած Բեթհովենը շարունակում էր ստեղծագործել,երաժշտություն գրել:
Ռուս դերասան Օստուժևը լսողությունը կորցնելուց հետո մնաց բեմի վրա,և նրան հիշում են որպես մեծ դերասանի:
Քանդակագործ Լինա Պոյը ամբողջովին կորցնելով տեսողությունը շարունակել է ստեղծագործել և քանդակել ավելի քան 100 արձանիկներ:
Մոցարտը կարող էր ճշգրտորեն նոտագրել միայն մեկ անգամ լսած ծավալուն և բարդ պիեսը:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/vahagbarca/posts/376639305746954
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել