
Ջորջ Քլունին ու իր ընտանիքը բավականին ջերմ հարաբերությունների մեջ են խնամիների հետ։ 53-ամյա դերասանն իր կնոջ ու նրա ծնողների հետ միասին ճաշում էր Նյու Յորքի «Caravaggio» ռեստորանում։ Ինչպես միշտ նա աչքի էր ընկնում իր կնամեծար պահվածքով։ Զոքանչին թևանցուկ՝ նա ուղեկցում էր նրան ռեստորան։

Պապարացիները ռեստորան մուտք գործել չկարողացան և մեծ սթրես ու խոր հիասթափություն ապրեցին՝ չկարողանալով սեփական աչքերով տեսնել, թե աստղային ընտանիքն ինչ խմեց, ինչ կերավ և ամենակարևորը՝ քանի կտոր։ Սակայն ռեստորանից դուրս գալիս նրանց հաջողվեց ևս մի քանի լուսանկար ստանալ։ Ջերմ մթնոլորտում անցած ընթրիքից հետո Քլունիի զոքանչը որոշեց առաջ թողնել սիրահար զույգին՝ մի քանի քայլ հեռավորությունից հետևելով նրանց։

Ամալ Քլունին փայլում էր իր հմայքով ու իսկական բարձրաշխարհիկ տիկնոջ պես էր իրեն պահում։ Նա տարբերվում է մյուս աստղերից իր ուրույն ոճով, և անգամ ամենահասարակ հագուստը նրան շքեղ տեսք է ստանում։ Կարմիր ժապավենով զարդարված լայնաքղանցք կարճ զգեստն ի ցույց էր դնում Ամալի սլացիկ ոտքերը։

Աքսեսուարների հարցում Ամալը մինիմալիստական մոտեցում էր ցուցաբերել՝ կրելով միայն արծաթագույն կլատչ ու ադամանդե ականջօղեր։

Ամալի հայր Ռամզին ևս մասնակցում էր ճաշկերույթին։ Ի տարբերություն հայտնի փեսայի, ով համադրել էր քեժուըլ ու դասական ոճերը, Ռամզը ներկայացել էր ռեստորան էլեգանտ կոստյումով ու փողկապով։

Նրա դուստր Ամալը 16 տարով ավելի երիտասարդ է Ջորջ Քլունիից։ Հայտնի ամուսինների համատեղ ունեցվածքը 121 միլիոն ֆունտ ստեռլինգ է կազմում։ Բրիտանիայի ու Իռլանդիայի ամենահարուստ մարդկանց վարկանիշային աղյուսակում նրանք զբաղեցնում են 790-րդ տեղը։ Ջորջն առաջին անգամ է հայտնվել այս ցուցակում։ Ինչ խոսք, խելացի կնոջ հետ ամուսնությունից հետո նրա ֆինանսական վիճակը զգալիորեն բարելավվել է։

Միայն թե չհարցնեք, թե ինչ գործ ունի շքեղ ռեստորանի հարևանությամբ ժանգոտած ավտոմեքենան։ Ինքներս էլ գաղափար չունենք այդ մասին։

Ավելի լավ է հիացեք այս սքանչելի կնոջ տեսքով։



