Իվետա Մուկուչյանի ելույթը "The Voice of Germany" մրցույթում:
Իվետան կատարում էր "Euphoria" հիթը: Ժյուրիի անդամներից Քսեվիա Նայդուն միակն էր, ով ընտրեց մեր Իվետային: Քսեվիան, ի դեպ, բավական հայտնի R&B երգիչ, կոմպոզիտոր ու հասարակական գործիչ է Գերմանիայում ու Եվրոպայում: Բոլոր ժյուրիականները ցնցված էին Իվետայի գեղեցկությունից, իսկ Նայդուն անգամ հիացած հայտնեց, որ Իվետան հանգիստ կարող էր նաև "Germanys next Topmodel " մրցույթին մասնակցել: Իսկ երբ Իվետան Քսեվիային հայտնեց, որ Հայաստանից է, երգչի զարմանքն ու հիացմունքը կրկնապատկվեց:
Դե ինչ, Իվետային մաղթենք հաջողություններ այս հեղինակավոր մրցույթում: Առա՜ջ Իվետա ջան:

Հ.Գ. Բաց արե՛ք հղումը, մի քանի վայրկյան սպասե՛ք, մինչ ավարտվեն գովազդային հոլովակներն ու վայելե՛ք Իվետայի ելույթը: Շնորհակալություն:

Իվետայի ելույթը դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել