Հարգելի հեռուստադիտողներ,
Սկսում ենք “Animal planet-ի” հերթական հաղորդաշարը: Այս անգամ ձեզ կպատմենք հայկական լեռնաշխարհում հանդիպող մի եզակի կենդանատեսակի՝ Լյովիկուս Զուրիբյանիկուսի մասին: Էկզոտիկ այս կենդանուն հաճախ նաև անվանում են ակնոցավոր փոխակերպու,կ և հնարավոր է, որ շատերիդ նա ծանոթ լինի հենց այս անվամբ:
Լյովիկուսը առաջին անգամ նկատվել է մութացուրտային դարաշրջանում՝ թրատամ Սիրադեղյանիկուսի ստվերում: Սակայն այս հետաքրքիր կենդանին մի պահ անհետացել էր: Եվ երբ գիտնականները պատրաստվում էին նրա գրանցել վերացած կենդանատեսակների ցուցակում, այն անակնկալ հայտնվեց: Չնայած այն ֆիզիոլոգիական լուրջ փոփոխություններ չէր կրել, բայց գիտնականները փաստեցին, որ այդ ընթացքում Լյովիկուսը հասցրել էր բավական ագրեսիվանալ:
Լյովիկուսը ունի բավականին հետաքրքիր մետաբոլիզմ: Այն սնվում է կանաչով` հիմնականում Մոսկովյան շելֆից եկող:
Այս կենդանատեսակին սիրելի զբաղմունքը համակարգելն է, ինչին նա նվիրում է օրվա առաջին կեսը: Լյովիկուսը հատկապես հետաքրքիր է նրանով, որ հրաշալիորեն համատեղում է կանաչ փնտրելու և համակարգելու գործառույթները:
Լյովիկուսն ունի մի շարք բնական թշնամիներ, որոնց թվում են երևանյան փիղը, հունական շարմազանը, ինչպես նաև բարձրադիր բերդերի տարածքներում հաճախ հանդիպող նիկոլուս փաշինյանիկուսը:
Համարելով իրեն էվոլյուցիոն սանդղակի ամենավերին կետում գտնվող էակ, Լյովիկուսն այնուամենայնիվ աշխատում է սիմբիոզ հաստատել ավելի մեծ և ուժեղ կենդանիների հետ, ընդ որում, եթե մինչև վերջերս նա միաչքանի Լևոնաֆանի ներքո էր իր կենսական ցիկլը կառուցում, ապա վերջին շրջանում նկատվում է էական քծնանք առ առյուծը։
Թեև Լյովիկուսը ակտիվ ուսումնասիրությունների առարկա է հանդիսանում, այնուամենայնիվ դեռ պարզ չէ, թե ինչպես է այն բազմանում։ Հայտնի է, որ նա համատեղ կյանք է վարում Շողեր լաբառոշիկուսի հետ։ Գիտնականները փաստում են, որ ընտանիքում էգը դոմինանտում է արուին:
Շարունակելի…
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/mtahogqaxaqaci/posts/119021934919726
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել