Սիրելի բլոգընկեր robspen67-ը ինձ հարց էր ուղղել, թե արդյոք ես հավանում եմ Խաչիկ Ասրյանին ու արդյո՞ք պետք է մեղավոր զգալ նրանց ովքեր քննադատել էին Ասրյանին:

Ասրյանին կարելի է հումորով քննադատել, իմա ձեռ առնել, լուրջ քննադատել՝ թե ինչպես կարող է նման մարդը փոխնախարար լինել: Քննադատել համակարգը, նախագահին, թե ինչու են նման մարդու լուրջ վերաբերվել, որ նման դիրքի է հասել: Կարճ, քննադատել նրա անհեթեթությունը ...

ԲԱՅՑ

Քննադատել Հիտլերի նմանության մեջ /ոչ թե հումորային՝ այլ լուրջը/, քննադատել ռասիզմի, ֆաշիզմի մեջ, սա արդեն ինձ համար անհասկանալի է ու տհաճ:
Հիտլերը ձեռքի շարժում չէ, ֆաշիզմը եռամիասնություն չէ /կամ չգիտեմ ինչ է ասում/: Հիտլերը կոնկրետ մտքեր, գաղափարներ են, որը տարանջատում է ռասան՝ բարձրների ու ցածրների, պետքականների ու անպետքների: Ու այս առումով լիքը այլ բլոգեր-ֆեյսբուկիստներ կան, որոնք անցնում են վտանգավորի սահմանը ու սկսում պառակտման գիծ գծել: Մի հատ (վայ)հայտնի ֆեյսբուկեր կա՝ իր կին կլոնի հետ միասին, որ միայն մարդկանց նվաստացնելով է զբաղված. քաղաքական գիծ է գծել, ու ով գծի այն կողմն է արժանանում է նվաստացուցիչ նկարների, գրառումների ու լիքը մարդ լայք է տալիս այդ նկարներին: Այ նրա գործունեությունը ավելի վտանգավոր է, դա է ատելություն սերմանում ու տարանջատում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել