В Анапе справили свадьбу на 100 миллионов

Հարսանիքին ներկա էին Անդրեյ Մալախովը, Լերա Կուդրյավցևան, Ալեքսեյ Գլիզինը, Անի Լորակը, Ֆիլիպ Կիրկորովը, իսկ հայ աստղերից՝ Լիլիթ Հովհաննիսյանը և Արտաշ Ասատրյանը։ Մոսկովյան թերթերը գրում են, որ նման շքեղ հարսանիքներ լինում են միայն Մոսկվայում, բայց Անապայում կայացած հարսանիքը ստվեր գցեց նրանցից մեծ մասի վրա։ Ինչպես հայտնում է «Информационный радар Кубани» կայքը, միայն հարսի շորը, որի դիզայները Վալենտին Յուդաշկինն է, նստել է մոտ 60,000 դոլար։ Իսկ ամբողջ հարսանիքն արժեցել է մոտ 2 միլիոն դոլար։ Փեսացուն Արմեն Գուլյանն է՝ Անապայում հայտնի բիզնեսմենի որդի, իսկ հարսնացուն՝ Դիանան։ Երեկոյի ջերմ մթնոլորտն ապահովում էին ռուսական շոու բիզնեսի աստղերը, իսկ հյուրերի շարքում այլ պաշտոնյաների թվում նկատվել է նաև Սոչիի քաղաքապետ Անատոլի Պախոմովն իր կնոջ հետ։ Հարսանիքը վարողները Ռուսաստանի ամենահայտնի շոումեն Անդրեյ Մալախովն ու Լերա Կուդրյավցևան էին։ Նրանց հոնորարները գաղտնի են պահվում, բայց, դատելով ընդհանուր պատկերից, նրանք շատ գոհ են մնացել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել