Համացանցում բուռն քննարկվում է Հրանուշ Հակոբյանի այն խոսքը, թե քննադատելը հեշտ է, և թող սփյուռքի մեր հայրենակիցները հազարական դոլար գումար ներդնեն մեր բանկերում, մեր տնտեսությունը զարգացնեն:
Իրականում հրաշալի բան կլինի սա, և գաղափարն ինքնին հրաշալի է, բայց այնքան խորն է ժողովրդի անվստահությունը մեր ղեկավարներից շատերի նկատմամբ, որ նրանց ասած յուրաքանչյուր խոսք վերածվում է ծաղրի, քննադատությունների է ենթարկվում, լուրջ չի ընդունվում: 
Տարիներ շարունակ սփյուռքում հանգանակություններ կազմակերպելը և դրանք նպատակին ոչ լիովին ծառայեցնելը շատերի մեջ այն գիտակցումն են արմատավորել, որ սփյուռքից եկող յուրաքանչյուր օգնություն նպաստում է պաշտոնյանների գրպանները հարստացնելուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել