ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐԱԳՈւՅՆ ՊԱՏՄՈւԹՅՈւՆ։ Ռուսաստանը 1914 թվին Նիկոլայ 2-ի ուղերձով հայերին կոչ է արել ապստամբել թուրքերի դեմ, հետո զորքը ետ քաշել Վանից, Կարինից, Բիթլիսից ու սպասել, մինչև որ հայերը կոտորվեն: Երիտթուրքերի զինվորական նախարար Էնվերը պարտությունից հետո ապաստան ստացավ ռուս բոլշևիկների մոտ: Ռուսաստանը 1920 թվին Լենինի որոշմամբ զավթեց Հայաստանը, գնդակահարեց Սարդարապատի հերոսներին, իր բանակով ու զենքով օգնեց Քեմալին՝ հայերին ու հույներին հաղթել, հետո 1921 թվին նրան նվիրեց Կարսն ու Անին, Արթվինն ու Արդաղանը, իսկ Նախիջևանն ու Արցախը տվեց ազերիներին: Ստամբուլում Աթաթյուրքի արձանի կողքին կանգնեցված են Վորոշիլովի ու Ֆրունզեի արձանները: 29 հազ.քառ.կմ մնացած Հայաստանից Ստալինի հրամանով 1937 թ. 70 հազար հայ է աքսորվել Սիբիր, և 7 հազար գնդակահարվել է, հետո 1941 թ. կես միլիոն հայ տարան ռազմաճակատ, ու դրանց կեսին թաղել են Կերչում: 1949 թ. Ռուսաստանը քառորդ միլիոն հայ է հրավիրել Հայաստան Սփյուռքից և նրանց կեսին աքսորել Ալթայ: 1992 թ. ռուսական բանակը հայերին վտարել էր Շահումյանից ու Գետաշենից, իսկ 2012-2014 թթ. Պուծինը 4,5 միլիարդ դոլարի զենք է վաճառել Բաքվին: Ռուսաստանը երկու տասնյակ միլիոնով «պարտքի» դիմաց առգրավեց Հայաստանից ողջ տնտեսությունը, էներգետիկան, կապը, երկաթուղին, գազատարը: Նա մեզ արգելում է երեք անգամ էժան գազ ու նավթ գնել հարևան Իրանից, բացի դա՝ անվճար իր ռազմակայանն է տեղադրել մեր հողի վրա, թեև երբեք չի խանգարել մեր թշնամի Ադրբեջանին ռուսական զենքով մեր զինվորներին սպանել սահմանների վրա: Ահա ինչու Ռուսաստանը մեր բարեկամն է ու դաշնակիցը, իսկ Պուծինը՝ մեր «նաչալնիկը»: Հասկացա՞ք, երեխաներ… Ամերիկան 1915-1918 թթ. 120 հազար հայ երեխա է փրկել իր որբանոցներում, իսկ 1920 թ. ծովի ելքով 120 հազար քառակուսի կիլոմետր մեծությամբ Հայաստան է հռչակել, որը Լենինը զավթեց նոյեմբերի 29-ին: Ամերիկան 1945 թ. 40 հազար հայ ռազմագերի է ընդունել՝ փրկելով նրանց ստալինյան ԳՈւԼԱԳ-ից, հետո 1991 թ. սննդի ու վառելիքի օգնություն էր կազմակերպել նորանկախ Հայաստանին, իսկ 1993 թույլ չտվեց Թուրքիային հարձակվել Հայաստանի վրա: Ահա ինչու Ամերիկան մեր թշնամին է, իսկ Օբաման՝ «նեգռ»: Հասկացա՞ք, երեխաներ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել