Անկախ քաղաքական հայացքներից, անկախ ուզել-չուզելու հանգամանքից, անկախ իշխող վերնախավի՝ երկրում վարած քաղաքականության արդյունքում գրանցած աղետալի ցուցանիշներից ու երկրի՝ օր օրի վատթարացող իրավիճակից բոլոր ոլորտներում՝ ուղղակի արդարությունը և ճշմարտությունը հուշում են մի կարևոր բան՝ դա սևին իրականում սև որակելն է, սպիտակինը՝ սպիտակ:
Լրատվական կայքերում ՖԲ-ի շատ հարգված և ընդունելի ընկերների կողմից քննադատվում է Սերժ Սարգսյանի՝ թուրքական «Հյուրիեթ»-ին տված հարցազրույցը, մասնավորապես հողային պահանջին վերաբերվող մասը: Այդ հարցի հետ կապված՝ ուղղակի ուզում եմ կարծիքս հայտնել, որում չկա քննադատություն, ավելին, տեսնում եմ ռացիոնալ հատիկներ ու ճիշտ դիրքորոշում:
Սերժ Սարգսյանը հարցազրույցում նշել է, որ մենք Թուրքիային չենք ներկայացնում հողային պահանջ:
Ցանկանում եմ ավելացնել, որ ՉՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՆ ու ՉՈՒՆԵՆԱԼԸ տարբեր բաներ են: Սա այն դեպքն է, որ նախագահը չի խոսել ընդհանրապես հողային պահանջներ ունենալ-չունենալու մասին, բայց մեկնաբանություններում հիմնականում ներկայացվում է, իբր Հայաստանը չունի հողային պահանջներ, որն այդպես չէ: Իրականում մենք երբևէ հողային պահանջով չենք էլ ներկայացրել: ՀՀ որևէ նախագահ երբևէ նման հարց չի ներկայացրել Թուրքիային:
Ավելի քան ակնհայտ է, որ հայ ժողովուրդը և Հայաստանն ունի հողային պահանջներ, և վաղ թե ուշ հարմար իրավիճակում այդ պահանջն անպայման ներկայացվելու է: Կարծում եմ՝ այս պահին պահանջի ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ կբերեր նաև համապատասխան քաղաքական զարգացումներ, որին, ըստ իս, այս աշխարհաքաղաքական իրավիճակում դեռ Հայաստանը պատրաստ չէ: Իսկ այն, որ ՀՀ նախագահը հողային պահանջներ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ մասին բառ անգամ չի արտասանել, դա ընդամենը իրականությունն է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasark/posts/814072288683968?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել