2015 թ.-ի ամենասեքսուալ կանանց վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակը հետևյալ տեսքն ունի.
1. Միշել Կիգան (անցյալ տարի 2-րդ հորիզոնականը)
2. Քենդալ Ջեներ (անցյալ տարի 31-րդ հորիզոնականը)
3. Ջենիֆեր Լոուրենս (անցյալ տարվա առաջատարը)
4. Քեյթ Ափթոսն (անցյալ տարի 18-րդ հորիզոնականը)
5. Քերոլին Ֆլեք
6. Արիանա Գրանդե (անցյալ տարի 77-րդ հորիզոնականը)
7. Մարգոտ Ռոբի (անցյալ տարի 26-րդ հորիզոնականը)
8. Լյուսի Մեքլենբուրգ
9. Էմիլիա Քլարք (անցյալ տարի 11-րդ հորիզոնականը)
10. Քելի Բրուք (անցյալ տարի 23-րդ հորիզոնականը)
![]()
Միշել Կիգանը FHM-ի՝ աշխարհի ամենասեքսուալ կանանց վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է առաջին տեղը։ Նախորդ տարի նա երկրորդ տեղն էր զբաղեցնում՝ զիջելով միայն Ջենիֆեր Լոուրենսին։ «Coronation Street» կինոնկարի գլխավոր հերոսուհի Միշել Կիգանը պատրաստվում է օրերս ամուսնանալ Մարք Ռայթի հետ։ Հարսանիքի ստույգ օրը գաղտնի է պահվում։

27-ամյա դերասանուհին տվել-անցել է այնպիսի նշանավոր աստղերի, ինչպիսիք են Քենդալ Ջեները, Ջենիֆեր Լոուրենսը և Քեյթ Ափթոնը։ 80-ամյա հաղորդավարուհի Մերի Բերին ևս հայտնվել էր ամենասեքսուալ կանանց ցուցակում՝ զբաղեցնելով այնտեղ 73-րդ տեղը։ Փաստորեն, ոչ միայն սերը տարիք չի ճանաչում, այլև սեքսուալությունը։
Միշել Կիգանն այս աղյուսակում առաջին անգամ հայտնվել է 2010 թվականին։ Այդ տարի նա 30-րդ տեղն էր գրավում վարկանիշային աղյուսակում։ Վերջերս նրա կինոկարիերայում ևս բավականին բուռն փուլ էր սկսվել։ Նա նկարահանվում էր «BBC» հեռուստաալիքի «Ordinary Lies» հեռուստասերիալում։ «FHM»-ի խմբագիր Ջո Բարնսը շնորհավորել է Միշելին հաղթանակի առթիվ։

14-րդ տեղը գրաված Էմի Վիլերթոնը
Շնորհավորում եմ Միշել Կիգանին արժանի հաղթանակ տանելու առթիվ։ Այս տարվա 100 ամենագեղեցիկ կանանց աղյուսակում հատկապես ակտիվ մրցակցություն էր տիրում։ Մենք ստացել ենք ավելի քան միլիոն քվե, ինչն իսկապես անհավանական էր։ Ինձ համար ու FHM-ի ողջ թիմի համար հրաշալի էր տեսնել Բրիտանիայի տաղանդավոր դերասանուհուն ցուցակի առաջին հորիզոնականում։

53-րդ տեղը զբաղեցրած Ռաքել Սթիվենսը



