Շաբաթվա ընթացքում ժամանակ առ ժամանակ փորձում եմ հեռուստացույց նայել,ու ամենամեծ ցանկության դեպքում էլ հնարավոր չի կարգին բան գտնել.բոլոր ալիքներով
1.սերիալ
2.անճաշակ երաժշտություն
3.ու վերջերս մոդա է դարձել դեբատները,ամեն հեռուստաալիք իր պարտքն է համարում տաղավար ստեղծել,բաժանել երկու մասի ու կանչել նույն մարդկանց ու քննարկել համարյա նույն հարցերը.թոփ եռյակը հեևյալն է
1.համասեռամոլներ
2.էլի անճաշակ երաժշտություն
3. (էսօրվա նայածս հաղորդումից) մարդկանց հագուկապ!
Ոչ մեկ ասենք չի քննարկում,թե ինչի՞ է գործազրկության մակարդակը էդքան շատ,ինչի՞ է կրթության մակարդակը ընկել,ինչի՞ է անարդարությունը շրջապատում մեզ,ինչի՞ մի քանի հաստավիզ քաղաքում ունեն անսահմանափակ հնարավորություններ ու չեն պատժվում օրենքով,ինչի՞ են "լավ" համարներով մեքենայի տղերքը իրենց իրավունք վերապահում իջնել մեքենայից ծեծել երթուղայինի վարորդին ու գնալ (լավ ճիշտ է էդ վերջին բաների մասին ոնց որ թե Շամշյանն է խոսում,բայց ինքն էլ ուշադրություն շեղելու համար է,եթե լավ նայեք ոչ մի լուրջ բանի մասին չի ասում,իրան ասպարեզ են հանել ցույց տալու համար որ խոսքի ազատություն կա ԻԲՐ)!
Հ.Գ. ասենք ինչի՞ են մեր ջահելությունը "ազատություն" բառը ընկալում բոլոր վատ կողմերով.ինչի՞ ազատություն բառի տակ չեն հասկանում,որ իրենք ազատ են ու կարող են լավ կրթություն ստանալ,ու պահանջել լավ կրթություն իրենց վճարած վարձերի դիմաց,ունենալ լավ աշխատանք,ու լավ կյանք...ինչի՞ են "անհատականություն" բառի տակ հասկանում, որ էդ արտահայտելու համար պետք է անպայման կապույտ մազափունջ ունենան իրանց գլխի վրա.ինչի՞ չեն հասկանում որ էնքան սահմանափակ են ու էնքան անհատականություն չունեն, որ դրա դրսևորման համար դիմում են արտաքին ատրիբուտների,ինչի՞ չեն մտածում որ ՎԱՌ ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ունեցող մարդը,էդ կրթված,գրագետ,տեղեկացված,ուրույն կարծիք ունեցող մարդն է, ոչ թե վուլգար հագուկապովը.... ու վերջում,ինչի՞ են բոլոր վատ արարքները կապում ազատ լինելու հետ...ամեն ինչ էնքան է խառնվել, որ արդեն իրական արժեքները համարում են հետամնացություն....ու՞ր ենք գնում!!!!
Հ.Գ. 2 կներեք երկար գրելու համար,ուղղակի արդեն կոկորդիս էր հասել(Դ.Գ.)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել