Newsline.am-ը գրում է,.
Ստամբուլում Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից անցկացվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ցույցի ժամանակ վեց ցուցարար է բերման ենթարկվել, գրում է Todays Zaman-ը:
Ցույցը սկսել են մոտ 100 ցուցարարներ: Ոստիկանները ցուցարարներին արգելել են «Սա մեր ընդհանուր ցավն է. մենք առերեսվել ենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին» կարգախոսով պաստառեր պարզել:
Ցույցի մասնակիցները սկսել են վանկարկել նույն կարգախոսները, որոնք գրված են եղել պաստառներին, ինչպես նաև իրենց երթի ժամանակ կարճ սցտացույց են իրականացրել՝ ցույցի վրա ուշադրություն սևեռելու համար:
Ցուցարարներն իրենց ճանապարհին նստացույց են իրականացրել նաև Մոդա հրապարակում: Ոստիկաններն այստեղ շրջափակել են ցուցարարներին, մահակներով հարվածներ հասցրել և նրանցից վեցին բերման ենթարկել: