ՀԻՄՆԱԴՐԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆ ---ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՂ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ--
Նոր քաղաքական դաշտ մտնել ցանկացող թեկնածուները, նախ, կարծում եմ, պետք է շինարարական ու գործնական որոշ դիրքեր ճշտեն իրենց քարոզչական մատյանում, ու հետո ներկայացնեն ժողովրդին, որպիսզի ժողովրդին հույս ու հավատ ներշնչեն, թե ինչի են ունակ, լինի թարմ մտքերով թարմ քաղաքական երկիր կառուցելու ճարտարապետական կառույցով, կամ համակարգով, ու էկոնոմիկ հաշվարկներով, բնակչությանը տալու պետք եղած պակասները, ...անգործություն, դատարանների անարդարություն, մոնոպոլյաներ, մրցակցության անպատեհություն, նոր ազգային կրթական համակարգ, առողջապահական կամ տրանսպորտի պետքերի տարբերակներ էվ այլն: Թեկնածուն պետք է ցուցաբերի իր գործով, ինչի է նա հասել իր քրտինքով իր քաղաքական կյանքում, ինչ է տվել իր համայնքին, իր ընտանիքին ու շրջապատին: Թեկնածուն պետք է իր կրթական ու մասնագիտական տվյալներով ու փաստերով գրավվի ժողովրդի վստահությունը ու քաջալերանքը:
Ինչպես հասկանում եմ, թեկնածուները վազում են ներկա իշխող կուսակցության շարքերը, կամ միանում այն կուսակցություններին, որոնցից նրանք կարող են ձեռք բերել գումարներ նախընտրական քարոզչության համար, առանց ցուցաբերելու անձնական տվյալներ, թե ինչի են ունակ փոփոխելու երկրում: Իսկ անկուսակցական թեկնածուները որպիսիզի անձնական տվյալներով կարողանան շահել ժողովրդի վստահությունը, պետք է դուռե դուռ շրջել ու խոսել մարդկանց հետ, հասկանալու նրանց ցավերը, պետքերը, ու առաջարկերլ միջոցներ ինչպես նա պիտի լուծի այդ հարցերը...
Այսօր Հայաստանի քաղաքական թեկնածուն կարծում է իր անունը շատ կրկնելով նա կարող ու ունակ քաղաքական գործիչ ձեվանալ, առանց գործնական ու գաղափարական տվյալների ու անցյալի...
Կարծում եմ որ հայ ժողովուրդը Հայաստանի արդեն հասնունացել է, ու պիտի ժխտի այդպիսի անկարող ու անհիմն ու անգիտակից թեկնածուներին, ոնոնք իրանցից միայն անուն կամ կուսակցություն են ներկայացնում, այլ ոչ թե իրական գործ, անցյալ, փաստացի գաղափարական ու գործնական փորձառություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել