Էդ ինչի՞ Հայաստանի քաղաքացիներին «չի կարելի» քաղաքականությամբ զբաղվել, բայց արտասահմանի մշակույթի ու արվեստի գործիչներին կարելի է, օրինակ ասենք ՝հանրահռչակ աստղ Քիմ Քարդաշյանին, հանրահռչակ երգիչ Շառլ Ազնաուրին...չենք ասում , թե նրանք ինչի են զբաղվում քաղաքականությամբ, լավ են անում, որ զբաղվում են, շատ լավ են անում, բայց ինչի՞ ՀՀ քաղաքացիների պարագայում մեկ էլ տեսար ասում են՝ «Քաղաքականությամբ պետք է զբաղվեն միայն քաղաքական գործիչները»: Իսկ էդ ո՞ր օրենքով. կա՞ նման օրենք, որ սահմանազատում է մտցնում, թե ով զբաղվի քաղաքականությամբ, ով չզբաղվի...այ քզ բա՜ն...Իմ նախկին «շեֆն» էլ մի 17 տարի առաջ ասում էր ՝«գրադարանը հոդված գրելու տեղ չի»:Ես էլ վերցրի՜...ու մարզպետարանի կրթության բաժնի էն ժամանակվա վարիչին բողոք գրեցի, որ «շեֆն« ասում է, թե «գրադարանը հոդված գրելու տեղ չի» ու ավելացրի, թե «հավանաբար այն առավել հարմար էր խմելու եւ աշխատանքի հետ կապ չունեցող այլ բաներով զբաղվելու համար»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել