Այն, որ Վրաստանը պաշտոնապես դեռ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, փաստ է: Այն, որ դրանում իր մեղքի առյուծի բաժինն ունի Թուրքիան, փաստ է: Այն, որ մեզ՝ հայերիս հանդեպ դա ճիշտ դիրքորոշում չէ, ևս փաստ է:
Բայց այդ, նույն ժամանակ փաստ է նաև այն, որ Թուրքիայի հետ Վրաստանից շատ ավելի լավ հարաբերությունների մեջ գտնվող Գերմանիան Հայերի ցեղասպանության հարցն այսօր արդեն դուրս է բերում քաղաքական հարթությունից և փորձում այն դիտարկել արդարության և պատմական ճշմարտության տեսանկյունից:
Գերմանական Բունդեսթագում լուրջ որոշում է նախապատրաստվում հայերի Ցեղասպանությունը ճանաչելու ուղղությամբ: Ավելին, Գերմանիայի նախագահը 1915թ.-ի դեպքերն անվանել է Ցեղասպանություն, և այդ հանցագործությունն իրականացնելու գործում ընդունել է նաև իր նախորդների բաժին մեղքը: Այնպես որ, աշխարհում շատ բան փոխվում է, և շատերն են գիտակցում, որ նմանօրինակ Ցեղասպանությունները կանխարգելելու գլխավոր նախապայմանն արդեն իսկ եղած ոճրագործությունները դատապարտելն է:
Այո, փաստ է, որ Գերմանիայի նախագահը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ուստի զարմանալի է, թե ինչու առնվազն Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին չի հետևում նրա օրինակին: