«Մայրիկ» (1991)
Ֆրանսահայ ռեժիսոր Անրի Վերնոյն իր ընկերոջ՝ գրող Անրի Թրուայայի առաջարկով նկարահանում է իր առաջին գեղարվեստական պատմակենսագրական ֆիլմը, որն ամբողջությամբ նվիրված է Հայոց ցեղասպանության թեմային։ Ֆիլմը 6-ամյա երեխայի աչքերով ներկայացնում է մի ընտանիքի պատմություն, որը ստիպված է եղել փախչել Մարսել։
«Արարատ» (2002)
Կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի ֆիլմում նկարահանում են ֆիլմ՝ նույնպես Ցեղասպանության մասին։ Ֆիլմը պատմում է 18-ամյա պատանու տպավորությունների մասին, ով նկարահանումների ժամանակ աշխատում է որպես վարորդ։ Նրա կյանքը կտրուկ փոխվում է, երբ նա ֆիլմի սյուժեից իմանում է 1915-ի դեպքերի մասին։
«Արտույտների ագարակը» (2007)
Հայկական ծագումով իտալացի գրող Անտոնիա Արսլանի պատմական վեպի հիման վրա նկարահանված ֆիլմը մի հայ ընտանիքի մասին է։ Գրողը պատմում է իր պապի և իր եղբոր իրական պատմությունը։ Գիրքն արժանացել է բազմաթիվ գրական մրցանակների, իսկ Տավիանի եղբայրների ֆիլմը մրցանակ է ստացել «Ոսկե ծիրան» փառատոնի ժամանակ։
«Սպի» (2015)
Ազգությամբ թուրք ռեժիսորի կողմից նկարահանված առաջին ֆիլմն է Հայոց ցեղասպանության մասին։ Սյուժեն Թուրքիայում ապրող հայ Նազարեթ Մանուկյանի ոդիսականի մասին է. նա Եվրոպայում և 2 Ամերիկաներում փնտրում է իր ընտանիքի ողջ մնացած անդամներին։
«1915» (2015)
Կարին Հովհաննիսյանը և Ալեք Մուհիբյանը հանդես են եկել միաժամանակ որպես ռեժիսորներ, սցենարիստներ և պրոդյուսերներ իրենց առաջին «1915» ֆիլմի համար։ Լոս Անջելեսի հնագույն թատրոններից մեկում ազգությամբ հայ ռեժիսորը Ցեղասպանությանը նվիրված ներկայացում է բեմադրում, որում խաղում է իր կինը։ Սակայն պրեմիերայից հետո հասարակությունում աճում է ատելությունը, իսկ հենց թատրոնում սկսվում են անբացատրելի, առեղծվածային իրադարձություններ։
#Armeniangenocide #films