Երբ այսօր կարդացի, որ շվեյցարացիներն աշխարհի ամենաերջանիկ ժողովուրդն են, իսկ մենք առաջին հարյուրյակում էլ չկանք, սկսեցի մտածել՝ լավ, ո՞րն է սրա պատճառը... Իրենք շոլոլադ են արտադրում՝ մենք էլ ենք արտադրում, իրենք ժամացույց են արտադրում, մենք էլ ենք արտադրում, իրենք ծով չունեն, մենք էլ չունենք... Ու հետո հասկացա՝ մի շատ էական տարբերություն կա՝ իրենք անընդհատ նախագահ են փոխում... Կա 7 հոգուց բաղկացած խորհուրդ, որի անդամները ռոտացիայի կարգով մեկ տարով դառնում են նախագահ... Ինձ թվում է՝ երջանկության գաղտնիքը հենց նախագահներին հաճախ փոխելու մեջ է... Չեք հավատում՝ Շվեյցարիայում մեր դեսպանին հարցրեք, քանի դեռ Երևանում է...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=907350749326954&set=a.151954001533303.35451.100001561137692&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել