Ահագին ժամանակ է, ինչ մտածում եմ.
Ինչու այսքան ուշ` հարյուր տարի հետո, Աստված թույլ տվեց, որ մենք զատվենք մեր նահատակներից... զոհի բարդույթից... ու նոր սրբացնենք նրանց...
Հենց նոր հասկացա...
Երբ ինչ-որ մեկին երկինք ենք ճամփում, մենք էլ իր հետ «գնում» ենք... Ու «խառը» վիճակ է առաջանում...
Չենք «տեղավորվում» երկնի ու երկրի արանքում...
Ժամանակ է պետք...
Դրա համար...
Որ մեր ոտները հպվեն երկրին:
Նրանց հոգիները` երկնին:
Ու ազատված տարածքը լցվի Սիրով ու Սրբությամբ...
Իսկ էդ Ժամանակը ցավով, զոհողությամբ ու կարոտով է լեցուն...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karmendavtian/posts/484514631703784?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել