Newsline.am-ը գրում է․
«Հիշում ենք և պահանջում»: Ահա այսպիսի պահանջով ասյօր Վրաստանում Թուրքիայի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա են անցկացրել Վրաստանի հայերը:
Apsny.ge-ի տեղեկացմամբ` ակցիայի մասնակցիները ևս մեկ անգամ բարձրաձայնել են, որ այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, և հենց այդ կապակցությամբ նրանք ակցիա են անցկացնում Վրաստանում Թուրքիայի դեսպանատան դիմաց, ևս մեկ անգամ Թուրքիայի ղեկավարությունից պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Պահանջի ակցիային մասնակցել են Վրաստանում գործող հայական կազմակերպությունների ներկայացուցիչները: Նրանք իրենց հետ պաստառներ են տարել, որտեղ գրված է եղել. «Ցեղասպանության փաստը չի մոռացվի»: Ակցիայի մասնակիցները հանդես են եկել ելույթներով, իսկ իրենց ձեռքերում պահել են Հայաստանի և Վրաստանի դրոշները: Հասարակության տեղաշարժը վերահսկել ու հասարակական կարգը պահպանել է տեղի ոստիկանությունը: