Фото-доказательства

Ըստ կենսաբանության օրենքների՝  կինը կարող է երեխա ունենալ, պտուղը կրել իր մեջ միայն սեռական հասունացումից հետո: Բայց առանձին մարդկանց գենետիկական առանձնահատկությունները թույլ են տալիս երեխա ունենալ շատ վաղ տարիքում, ինչպես նաև շատ ծեր տարիքում:
Աշխարհին հայտնի են դեպքեր, երբ մայր են դառնում երեխաները կամ շատ ծեր կանայք: Աշխարհի ամենաերիտասարդ մայրը բժշկության պատմության մեջ 5-ամյա պերուացի Լինա Մեդինան է: Աղջիկը ծնվել է 1933թ սեպտեմբերի 27-ին և մայր է դարձել՝ լինելով երեխա: Նրա երեխան լույս աշխարհ է եկել, երբ աղջիկը 5տ 7 ամսական և 21 օրեկան էր: 5-ամյա Լինային հիվանդանոց են բերել ծնողները: Նրանք անհանգստանում էին աղջկա փորի անընդհատ մեծացմամբ: Նախնական վարկածով աղջկա մոտ ուռուցք էր, բայց հետազոտություններից հետո բժիշկ Խերարդո Լոզադան հայտնաբերեց, որ Լինան արդեն 7 ամսական հղի է: Ապագա մայրիկին բժիշկ Խերարդոն տանում է մայրաքաղաք Պերու, որպեսզի այլ մասնագետներ նույնպես հաստատեն հղիությունը: 1939թ մայիսի 14-ին Լինան ծննդաբերում է: Նա տղա է ունենում կեսարյան հատման միջոցով: Վիրահատությունը պարտադիր էր աղջկա տազի թերզարգացվածության պատճառով. այլ կերպ երեխան չէր ծնվի: Երեխան լույս աշխարհ է եկել՝ կշռելով 2.7 կգ: Նրա անունը դրել են Խերարդո՝ բժշկի պատվին: Տղայի մեծացման ընթացքում նրան ասում էին, որ Լինան իր քույրն է: Այն մասին, որ Լինան իր մայրն է, Խերարդոն իմանում է  9 տարեկան հասակում: Ամենաերիտասարդ մայրիկի տղան մեծացել է առողջ և մահացել է 1979թ՝ 40 տարեկան հասակում՝ ուղեղի հիվանդությունից:
Թե ինչպես է հղիացել Լինա Մեդինան, ոչ մի հստակ բան չի եղել: Աղջիկը երբեք չի հայտնել երեխայի հոր անունը: Հայտնի է, որ Լինան ամուսանում է երիտասարդ տղամարդու՝ Ռաուլ Ջերարդոյի հետ: 1972թ ծնվում է Լինայի 2-րդ տղան: Ընտանիքն ապրել է շատ աղքատ գավառում՝ Լիմայում, որը շատ հայտնի է  Chicago Chico  (Փոքր Չիկագո) անվանումով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել