Hartak.am-ը գրում է.
Փաստորեն բացի ՌԴ-ի նախագահից, ԵՏՄ այլ անդամ պետությունների նախագահները չեն պատրաստվում ապրիլի 24-ին ժամանել Հայաստան: Սա է մեր դառը իրականությունը:
Հարց է ծագում, ինչո՞ւ ոչ Նազարբաևը, ոչ Լուկաշեկոն և ոչ էլ Ղրղզստանի նախագահը այդպես էլ չհայտարարեցին ապրիլի 24-ին Երևանում ներկա լինելու մասին: Թերևս այս հարցին կարող է քիչ թե շատ իրավացի պատասխան տալ Եվրասիական ինտեգրման ամենաակտիվ ջատագովներից մեկը՝ Անդրանիկ Նիկողոսյանը:
-Պ-ն Նիկողոսյան ո՞րն է պատճառը այսպիսի արհամարական վերաբերմունքի արժանանալու
-Իսկ ի՞նչ էիք ակնկալում, չէ որ ոչ Բելառուսի, ոչ Ղազախաստանի , ոչ էլ Ղրղզստանի հետ Հայաստանը ոչ մի ընդհանուր բան չունի՝ ոչ մշակույթային, ոչ հոգևոր. Խոսում ենք տարբեր լեզուներով: Նույնիսկ մեր ինտիլիգենցիան և իրենցը կարելի է ասել համագործակցության եզրեր չունեն: Այլ է ՌԴ-ի պարագայում, ինչ թվարկեցի դրանք մեր համընդհանուր արժեքներն են և այդ է պատճառը, որ ՌԴ-ի Նախագահը մեծ և ազդեցիկ պատվիրակությունով ներկա է լինելու այդ օրը: Ավելին ասեմ՝ ինձ մոտ մեկ մեկ հարց է առաջանում՝-՛՛Իսկ ավելի ճիշտ չէր լինի մտնեինք ՌԴ-ի կազմի մեջ, այլ ոչ թե անդամակցեինք ԵՏՄ-ին...՛՛: