...Էս օրերին (ոնց որ վերջին տասնամյակներում) մեր հարցում ամենանողկալի կեցվածքը Գերմանիան է ցուցաբերում, շատ ավելի անթույլատրելի, քան ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան ու անգամ Թուրքիան: Գերմանացիք մինչև էսօր հնարավոր բոլոր տարբերակներով ներողություն են խնդրում ու փոխհատուցում Երրորդ ռայխի հանցանքների համար, դատավարություններ են կազմակերպում անգամ մահվան ճամբարների՝ կենդանի մնացած պահակների դեմ, գերմանացի ժողովուրդն ինքը դատապարտում է իր ոչ հեռավոր անցյալը: 2004-ին Գերմանիան ընդունեց նաև 1904-1907 թթ. ժամանակակից Նամիբիայի տարածքում իր իրականացրած ցեղասպանությունը հերերո և նամա ցեղերի 75 հազար մարդու նկատմամբ և ներողություն խնդրեց: Հիմա նայեք մեր զոհերի մասշտաբները, կայսերական Գերմանիայի հանցակցությունն ու Բեռլինի լռությունը: Առաջադե՞մ եք, անթույլատրելի՞ եք համարում նման հանցանքների կրկնությունը: Դե ճանաչե՛ք ձեր մեղսակցությունը, ձեզնից այլ բան չենք ուզում... Քանի դեռ Գերմանիան լռում է, պարզ չէ՞, որ Թուրքիան կլռի ու կլռի...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/davit.sargsyan/posts/10202945732083721
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել