Ankakh.com-ը գրում է.

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող, նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի երեկվա հայտարարությունից հետո, թե ապրիլի 24-ի միջոցառումներին կմասնակցեն 4 երկրների` Ռուսաստանի, Ֆրանսիայի, Կիպրոսի և Սերբիայի նախագահները, պաշտոնական Անկարան հրապարակել է իր հյուրերի ցանկը:

«Անադոլու» գործակալության հաղորդմամբ` Չանաքքալեի (Գալիպոլի) ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար Թուրքիա կժամանեն 21 պետությունների առաջնորդներ:

Վերջիններիս թվում հիշատակվում են`

Մեծ Բրիտանիայի թագաժառանգ արքայազն Չարլզը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը

Պակիստանի նախագահ Մամնուն Հուսեյնը

,Քաթարի էմիր Թամիմ բին Համա աս Սասնին,

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:

Միջոցառումներին սպասվում են նաև Ալբանիայի, Բոսնիայի և Հերցոգովինայի, Ջիբուլթիի, Չադի, Հարավային Սուդանի, Իրաքի, Իռլանդիայի, Չերնոգորիայի, Հյուսիսային Կիպրոսի, Կոսովոյի, Մակեդոնիայի, Մալիի, Նիգերի, Սենեգալի, Սլովենիայի, Սոմալիինախագահները:

Հայտնի է նաև, որ վարչապետի մակարդակով միջոցառումներին ներկայացված կլինեն Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Մոլդովայի, Ռումինիայի վարչապետները: Պաշտոնյաների թվում նշվում են նաև մի շարք երկրների նախարարներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել