Բաքվում աղմկոտ սկանդալ է հասունացել ռուսաստանցի երգիչ Ֆիլիպ Կիրկորովի այցելությունից մի քանի օր առաջ, հաղորդում է Life Showbiz-ը:
Երգչի «ԴրուGOY» համերգային շոուն Բաքվում պետք է տեղի ունենար նոյեմբերի 9-ին 25-հազարանոց Baku Crystall Hall դահլիճում: Կիրկորովի համերգի բոլոր տոմսերը վաճառվել էին դեռ մեկ ամիս առաջ, սակայն հանկարծակի նրան տեղեկացրել են, որ համերգը չեղյալ է համարվում:
«Այո, համերգի կազմակերպիչները մեզ հայտնեցին, որ Ֆիլիպի ելույթը Բաքվում չի կայանա: Մեզ ասացին, որ դա պայմանավորված է ինչ-որ «տեխնիկական պատճառներով», բայց մենք դրանց մասին տեղյակ չենք»,-ասել է արտիստի մամուլի քարտուղար Օլգա Ալեքսեևան:
Բաքվում սվիններով են ընդունել այն, որ երգչի հայրը՝ Բեդրոս Կիրկորովը, որոշել է օգնել հայաստանցի 13-ամյա երգիչ Անդրանիկ Ալեքսանյանին: Բաքվում Ֆիլիպ Կիրկորովի համերգի կայացման համար սկզբունքային պայման է դարձել Բեդրոս Կիրկորովի կողմից Ալեքսանյանին աջակցելուց եւ տաղանդավոր պատանու հետ համատեղ ելույթից հրաժարվելը:
Ինքը՝ Ֆիլիպը, խոստովանել է, որ ներկայումս զարմացած ու ապշած է տեղի ունեցածից. «Ես շատ ցավում եմ, որ ինձնից չկախված պատճառներով համերգները, որոնց սպասում են Բաքվի իմ երկրպագուները, տեղի չեն ունենա»:
Ինչպես հայտնել է NEWS.an STYLE-ը, ավելի վաղ համերգի կազմակերպիչները որպես Կիրկորովի համերգի չեղյալ համարելու պատճառ էին նշել «տեխնիկական խնդիրները»:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/Rafael.Melqonyan/posts/433786823345493
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել