Այո´, շրջապատի` մերձավորների, իսկ ավելի ուշ` պարզապես զանգվածային արյունահեղությունը կրկնահանցագործության առարկայական ուղեկիցն է: Կարելի է ձեւացնել, թե չենք նկատում հախուռն սկիզբը: Իսկ ավելի ճիշտ` հենց այդպես էլ անում ենք` ձեւացնում ենք: Սակայն զգուշացե´ք, մեծարգո տիկնայք եւ պարոնայք, սառը ցինիզմով, չարախինդ ոգեւորությամբ եւ կամ բութ անտարբերությամբ սպարապետին կառափնարան ուղեկցելով` բացում եք սեփական ինքնաոչնչացման ճամփան: Այս խմորումը սպառնում է առատ արյուն տանել՝ հայրենիք, պետականություն, անցյալի հիշատակ ու ապագայի երազ տանել:
Իսկ առայժմ կեցցե´ հերթական հեղաշրջումը, հազար ափսոս մոլորյալ սպարապետին...
Տիգրան Հայրապետյան 98-ի մայիսի 26
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել