20 երկրների ղեկավարներ կմասնակցեն Թուրքիայում սպասվող Գալիպոլիի 100-ամյակի միջոցառումներին։
Ապրիլի 24-25-ին 20 երկրների ղեկավարներ կմասնակցեն Չանաքքալեում տեղի ունեղող Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի միջոցառումներին:
Թուրքիա կմեկնեն բալկանյան մի շարք երկրների՝ Սլովենիայի, Մոնտենեգրոյի, Մակեդոնիայի, Ալբանիայի, Կոսովոյի ղեկավարներ, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը, Իրաքի նախագահ Ֆուադ Մասումը, Կատարի էմիր Թամիմ բին Համա ալ-Թանին, Իռլանդիայի նախագահ Մայքլ Հիգինսը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերն ընդունած մյուս ղեկավարներն են Ջիբութիի, Չադի, Հարավային Սուդանի, Մալիի, Նիգերիայի, Պակիստանի, Սենեգալի, Սոմալիի նախագահները: Այս ցուցակում են նաև չճանաչված Հյուսիսային Կիպրոսի նախագահը, Սիրիայի ազգային կոալիցիայի նախագահ Խալիդ Խոջան, ինչպես նաև Մեծ Բրիտանիայ արքայազն Չարլզը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nakhshkaryan/posts/934795536564995
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել