
Panorama.am-ը գրում է.
Ամերիկյան առաջատար «The New Yorker» պարբերականում հրապարակված ծավալուն հոդվածում պարբերականի սյունակագիր Րաֆֆի Խաչատուրյանը անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը` վերհիշելով իր ընտանիքի բարեկամի պատմությունը:
Հոդվածը ներկայացնում ենք որոշ կրճատումներով:
«Ապրիլի 24-ին աշխարհում միլիոնավոր մարդիկ սգալու են մեկ դար առաջ օսմանցի պաշտոնյաների իրականացրած ծրագիրը` Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայ ժողովրդին իրենց հայրենի հողում ոչնչացնելը: 1915 թվականին թուրքական ոստիկանության դաժանությունը հանգեցրեց Պոլսի սահմաններից դուրս գրեթե բոլոր հայ համայնքների և ժամանակակից Թուրքիայի տարածքում ավելի քան մեկ միլիոն մարդու ոչնչացմանը, ինչը կոչվում է Հայոց ցեղասպանությունը:
Այլ համատեքստում այս իրադարձությունը հանգեցնում է հավաքական տրավմայի: Աշխարհում ապրող շատ հայերի համար այդ տրավման խորանում է պաշտոնական ճանաչման և հաշտեցման բացակայության պայմաններում: Այսօր Թուրքիան ժխտում է, որ երբևէ տեղի է ունեցել համակարգված բնաջնջում, իսկ հայերը շարունակում են պայքարել պաշտոնական ժխտման դեմ:
Սակայն վերջին շրջանում դրական տեղաշարժ կա Թուրքիայում: Այսօր կարող ես ցեղասպանություն բառն արտասանել` առանց քրեական հետադպնման ենթարկվելու: Թուրք լիբերալները սկսում են կոտրել տաբուները, իսկ շատ քրդեր ընդունում են, որ իրենց նախնիները մասնակից են եկել այդ կոտորածներին: Որոշ քաղաքային խորհուրդներ հաշտեցման քայլեր են ձեռնարկում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ