Մեր ֆորմալ դաշնակցի կարգավիճակով հանդես եկող Բելառուսն ու Ղազախստանը չեն մասնակցելու 100-ամյա տարելիցի միջոցառումներին: Աստանան ընդհանրապես բացակա է լինելու, իսկ Մինսկը մասնակցելու է «ԺԷԿ»-ի մակարդակով: Իշխանության ներկայացուցիչներն ասում են, թե էդ երկուսը հեչ, կարևորը Ռուսաստանն է: Շատ տարօրինակ մոտիվացիա է. եթե այդպես է, ինչո՞ւ անդամակցեցիք ԵՏՄ-ին, չէ՞ որ ԵՏՄ-ն միայն Ռուսաստանը չէ: Առանց ԵՏՄ-ին անդամակցելու էլ Հայաստանը Ռուսաստանի հետ ուներ և ունի համագործակցության բարձր մակարդակ: Թե՞ Ռուսաստանը պարտադրեց գնալ այդ քայլին, որպեսզի մեր գործոնն օգտագործվի Բելառուսի ու Ղազախստանի դեմ: Գուցե դա՞ է պատճառը, որ Աստանայում ու Մինսկում մենք Ռուսաստանի «վեցնոցի» ընկալում ու արհամարհվելու պատճառ ունենք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/surenyants/posts/816093838440162?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել