Իմ՝ մոտ երեք հարյուր նախկին տուրիստներն արդեն մի քանի օր է՝ սկսել են Գերմանիայում Մեծ Եղեռնի ճանաչման տարբեր ակցիաներ: Գրում են նամակներ իրենց պատգամավորներին, տպում ու Գերմանիայի տարբեր քաղաքներում բաժանում են ծանուցող թռուցիկներ՝ կոչ անելով բոլորին միանալ ընդհանուր նպատակին, այն է՝ Գերմանիայի կառավարությանը ստիպել առերեսվել սեփական պատմությանը և ընդունել Ցեղասպանության փաստը: Կասեք՝ երեք հարյուրն ի՞նչ թիվ է որ, բայց եթե հաշվի առնենք, որ նրանցից ամեն մեկն ունի ընկերներ, հարազատներ ու հարևաններ, ովքեր նույնպես միանում են այս շարժմանը, ապա կհասկանանք, որ գործ ունենք հազարավոր գերմանացիների հետ, ովքեր պահանջում են արդարություն մեզ համար: Եվ վստահ եմ, որ արդյունքը սարերի հետևում չէ:
Իսկ երբ բարձրաստիճան պաշտոնյան իմ կամքին հակառակ ինձ նորից կհասցնի իր կաբինետ ու իր կաբինետում կորոշի կրկին վրաս բղավել՝ հարցնելով, թե ես ինչ եմ արել էս երկրի համար, թող կրկին կարդա գրառումս ու հասկանա, թե իմ ու ինձ պես հարյուրավոր մարդիկ իրենց ամենօրյա լուռ, բայց նպատակասլաց աշխատանքով ինչեր կարող են անել, միայն թե մեզ չխանգարեն...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/yasha.solomonyan/posts/892611147461662
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել