Համաշխարհային պրեմիերան կայացել է ապրիլի 17-ին:
«1915 the movie» ֆիլմը Հայաստանում կցուցադրվի ապրիլի 25-ից:

Նկարագրություն

Հայոց ցեղասպանությունից ուղիղ 100 տարի անց խորհրդավոր մի ռեժիսոր (Սիմոն Աբգարյան) «Լոս Անջելես» թատրոնում բեմադրում է ներկայացում՝ ի հիշատակ մի ամբողջ դար մոռացված և մերժված սարսափելի ոճրագործության զոհերի: Սակայն երբ ցուցարարները շրջապատում են թատրոնը, և մի շարք տարօրինակ պատահարներ խուճապ են առաջացնում պրոդյուսերի (Ջիմ Փիդդոք) և դերասանների (Անժելա Սարաֆյան, Սեմ Փեյջ, Նիկոլայ Կինսկի) մոտ, պարզվում է, որ ռեժիսորի առաքելությունը խիստ վտանգավոր է, և անցյալի ուրվականներն ամենուր են: 

Հոգեբանական թրիլլերի ռեժիսորներ և սցենարի հեղինակներն են՝ Կարին Հովհաննիսյանը և Ալեք Մուհիբյանը, պրոդյուսերները՝ Կարին Հովհաննիսյանը, Ալեք Մուհիբյանը և Թերրի Լեոնարդը, գործադիր պրոդյուսերը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, երաժշտության հեղինակը՝ Գրեմմիի մրցանակակիր Սերժ Թանկյանը (System of a Down):
Ժանր. Դրամա 
Տևողություն. 1 ժամ 22 րոպե
Սցենար. Կարին Հովհաննիսյան, Ալեք Մուհիբյան
Ռեժիսոր. Կարին Հովհաննիսյան, Ալեք Մուհիբյան
Դերերում. Սիմոն Աբգարյան, Անժելա Սարաֆյան, Սեմ Փեյջ, Նիկոլայ Կինսկի
Տարիք. 16+

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել