Այսօր վերջապես պարզեցի «Վահե Ավետյանի սպանության» գործով անցնող մեղադրյալների թարմ և անհոգ դեմքերի պատճառը:

Այս հարցում ինձ օգնեցին ազատազրկման ընթացքում Նուբարաշեն ՔԿՀ-ում ձեռք բերված կապերը: 
Ըստ նրանց` լուրեր են շրջում այն մասին, որ Նեմեց Ռուբոն հավաստիացրել է իր թիկնապահներին, որ վերջիններս երկար չեն մնալու անազատության մեջ: Իհարկե, դատարանը նրանց մեղավոր կճանաչի, բայց երբ Սերժ Սարգսյանը հերթական անգամ նախագահ դառնա, լավության տակից անպայման դուրս կգա ու «ադաթի» համաձայն՝ համաներում կկիրառի և փիար նպատակներով անազատության մեջ հայտնված ռեժիմի հավատարիմ ծառաները կրկին կհայտնվեն ազատության մեջ:

Սակայն ուզում եմ կոչ անել զուր հույսեր չփայփայել: Այս անգամ նա ձեզ քաշելու է...
2013-ին Սերժ Սարգսյանը նախագահ չի դառնալու:

http://www.facebook.com/profile.php?id=100001052694966
Լուսանկար` Հայկական Ժամանակ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել