Ես կմեռնեմ, չկա սենց բան... Էն մեր տխրահռչակ անեկդոտիկ փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը, նույն ինքը՝ «Առավոտյան 20։00»-ն, հանդես է եկել տխուր ու մուննաթոտ պարզաբանմամբ, որտեղ փորձում է մեկնաբանել իր ասուլիսը, որը դարձել է ֆեյսբուքի կատակների հիմնական թեման վերջին օրերին։

Ուրեմն, ըստ Հովհաննիսյանի, խնդիրը նրանում է, որ ասուլիսը մոնտաժված է, ու պետք է նայենք ամբողջական տարբերակը, ու ըստ երևույթին այդ դեպքում մենք կտեսնենք հռետորական տաղանդով փայլող ու սուր խելքով ոստիկանության գեղեցկադեմ գնդապետի...

Էս մեր պաշտոնյաները մատի փաթաթան են դարձրել «համատեքստից պոկված մտքի» մասին կռուտիտները՝ մոռանալով, որ այդպիսի մտքերը մի բան են, իսկ բացարձակ անգրագետ ու զավեշտալի կիքսերը՝ միանգամայն այլ, և ինչքան էլ մեծ համատեքստում նայես «Առավոտյան 20։00-ից, մինչև 13։000»-ն, «հանտես կգա... (կես րոպե տևող ծանր մտավոր աշխատանք)... System On Down»-ը, «20145»-ը և առհասարակ հայերեն տեքստն այդքան դժվարությամբ կարդալը, միևնույն է՝ լինելու են ծիծաղելի դիտողի համար ու ամոթալի Սամվել Հովհաննիսյանի համար։

Հարգելի Ոստիկանություն, երբեմն պետք չէ «պարզաբանումներ» տալ, որովհետև ավելի եք թարմացնում զավեշտը, որը կմոռացվեր մի քանի օրից։ Փոխարենը գուցե ավելի աչալուրջ լինեք նրա հանդեպ, թե ում եք ուղարկում ասուլիսների և համոզվեք, որ խոսնակները գոնե հայերեն վարժ կարդալ գիտեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել