Վերջերս համացանցում տարածված ու տեղ լուսանկարը, որը պետք է ապրիլի 22-ին տեղադրվի թուրքական ու միջազգային մի շարք կայքերում՝ Recognize The Armenian Genocide վերնագրով, շատերի մոտ հետաքրքրություն առաջացրեց, մի քանիսի մոտ մնացին հարցականներ, ոմանք էլ ունակ էին հեռախոսով ավելի լավ ու ազդեցիկ նկարներ անել... Փորձեմ որպես հեղինակ մի քիչ բացել գաղտնիքները: 
Լուսանկարն արված է այն նույն մեթոդով, ինչ մեթոդով նկարվել է Մոնա Լիզան: Ստորև կարող եք տեսնել Ֆիբոնաչչիի սպիրալը, համատասխան ոսկե հատման, որը կառուցում է նկարի կոմպոզիցիան, այսինքն սկսում ենք նայել տիկնիկից, անցնելով դեմքին, այնուհետև հետևի աստիճաններին, դիմացի կրակին ու ձախ աստիճաններով հեռանում ենք կադրից, դեղինով նշված է ոսկե անկյունը՝ 137,5 աստիճան, որը գործող կերպարից՝ աղջնակից, ուշադրությունը տանում է դեպի հավերժական կրակը: Կապույտով սպիրալը հստակ ցույց է տալիս տիկնիկի դիրքն աղջկա նկատմամբ՝ նույնպես ոսկե հատման մեջ: 
Եթե Ֆիբոնաչչիի սպիրալը սկսենք հավերժական կրակից (կանաչ գույնով ներգծված), ապա սպիրալի կորը կշոշափի տիկնիկով աղջնակին, որը ևս մեկ անգամ կենտրոնացնում է ուշադրությունը: 
Նկարի կենտրոնում ներգծված աստղը (որը նույնպես ոսկե հատում չափող պատկեր է) հաստատում է ֆոնի, պատի սկիզբը, որը ներքևից համընկնում է հենց ոսկե հատման հետ (հորիզոնական սպիտակ գիծ): Կրակն ուղիղ երկու ստորին թևիկների մեջտեղում է: Ծաղիկների շարքը նույնպես ոսկե հատման մեջ է վերևից հաշված: 
Հենց այս մեթոդն է ազդում ենթագիտակցության վրա՝ ստիպելով կլանվել, ընկալել ու ընդունել պատկերը: 
Այս եղանակով կարող եք հաշվել ու չափել նկարի մեջ պատկերված հիմնական ակտիվ գոտիները:

Շնորհակալություն ուշադրության համար, հարգանքներով՝ Կարեն Չախալյան


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել