Reuters-ը չի բացառում, որ ուրբաթ օրը Գերմանիայի կառավարությունը հենց «ցեղասպանություն» եզրույթը կիրառի 1915թ-ի իրադարձությունների համար: Վերջին օրերին Բեռլինը պարբերաբար վերանայում է իր դիրքորոշումն, ու այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այս օրերին գերմանա-թուրքական շատ բարդ բանակցություններ են ընթանում, որովհետև հազիվ թե Գերմանիայի կառավարության վրա ազդեն երկրի ընդդիմության ճնշումները կամ Հայաստանի դիրքորոշումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել