Ադրբեջանական Armenia.az-ը ինտենսիվ կերպով ֆեյսբուքում հայ-ադրբեջանական բարեկամություն քարոզող նյութեր է գովազդում:
Հետաքրքիր է՝ ի՞նչ կոնկրետ նպատակ են հետապնդում հայերի մեջ սեր արթնացնելը դեպի «եղբայրական» Ադրբեջանը և հայության մեջ բարիդրացիական տրամադրված ադրբեջանցու կերպար ստեղծելը, թե՞ պարզապես անիմաստ միջոցների վատնում է, որը ստանում է այդ կայքի խմբագրությունը՝ Ալիևի աչքին թոզ փչելու համար, թե իբր հայության շրջանում ադրբեջանպաստ քարոզչություն են իրականացնում:
Այնուամենայնիվ, ինչքան էլ մտածենք, որ ինֆորմացիոն պատերազմում սա առաջընթաց քայլ է, այն չունի լուրջ ազդեցություն... Մասնավորապես, այդ նյութերի լսարանը հայության շրջանում շատ քիչ է, և ոչ մի ռազմավարական խնդիր չի լուծի ի շահ Ադրբեջանի:
Հայաստանը տեղեկատվական պատերազմում Ադրբեջանին պետք է հակակադարձի նրանով, որ հայանպաստ ինֆորմացիան հասցնի միջազգային հանրությանը, ոչ թե մի-երկու ադրբեջանցու:
Ազերիների կողմից ստեղծված հայալեզու կայքի նպատակները ռոմանտիկայի ժանրից են ու որևէ լուրջ վտանգ չեն կարող ներկայացնել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: