Պարզվում է՝ մեր վարորդները, երևի հատկապես տաքսիների, ունեն նման սարք: Դնում են մեքենայի մեջ, ու այն մինչև փողոցներում տեղադրած արագաչափերին հասնելը ծնգացնում-զգուշացնում է, որ շուտով արագաչափի են հասնելու, ու դանդաղեցնում են երթը՝ ըստ պահանջված արագության:
Ու դրան մեծագույն սիրով ու խանդաղատանքով անվանում են Անծիսաշիկ:
Տաքսու վարորդն ահագին բողոքեց սաշիկներից, անարդարություններից, պետք եղած համարանիշներին չգնացող տուգանքներից և այլն՝ comme il-faut, comme il սազական մեր վարորդներին:
Հետո, երբ պետք էր պտտվել, կտրեց հոծ գծերն ու խախտում անելով մտավ պետք եղած կողմ: Մեր հարցին, թե՝ բա խախտում չարեցի՞ր, դիմացիցդ էլ ոստիկաններ չէի՞ն գալիս, ձեռքը թափ տվեց.
- Ա՛հ, սրանք ՊԾ էին (պարեկային ծառայություն)...
Սենց էլ ապրում ենք՝ սաշիկներով ու անծիսաշիկներով, բայց բողոքում ենք, չգիտես ինչի՝ երկրից:
Նյութի աղբյուր՝ http://noni-no.livejournal.com/757882.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել