Ներողության հայցումը, որը հիմնված է լինելու պահանջի, այն էլ երրորդ կողմի պահանջի վրա, երբևէ չի լինելու սխալի գիտակցված ընդունում: Դա լինելու է պարտադրված քայլ, իհարկե, եթե լինի: Սա նշանակում է, որ քաղաքականությունը չի փոխվելու, չեն լավանալու փոխհարաբերությունները, և յուրաքանչյուր ակնթարթի մենք պետք է պատրաստ լինենք հերթական ստորության դիմացինի կողմից: Այս պահին ինձ համար էական չէ որևէ պաշտոնական ներողություն կամ որևէ հեղինակավոր քաղաքական գործչի կողմից «ցեղասպանություն» եզրույթի բարձրաձայնումը, եթե դրանց չեն հետևելու կոնկրետ քայլեր, թեկուզև փոխհատուցման գործընթացի տեսքով: Խոսքս ամենևին չի վերաբերվում բարոյական վնասի փոխհատուցմանը: 100-ամյա պայքարը սահմանափակել միայն չոր ներողությունով, դա ինձ համար առոչինչ է: Չեմ պատկերացնում, որ հրաշք է լինելու, հողերի վերադարձն էլ ֆանտաստիկայի ժանրից եմ համարում, բայց բավական պարզ պատկերացնում եմ դրամական փոխհատուցման պարտադիր պահանջը, որից էլ կսկսվի գործընթացի հաջորդ փուլը` տարածքների վերադարձը: Գուցե այս ամենն այս պահին ուղղակի հարուստ երևակայություն է, բայց ինչ-որ կետից ինչ-որ բան պետք է սկսել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/garik.petrosyan.7/posts/787464414668440?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել