1.Հավատարմագրում 

Օտարերկյա բոլոր լրագրողները Հայաստան ժամանելիս Հայաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից պետք է ստանան իրենց հավատարմագրերը, ինչպես նաև` Հայոց ցեղասպանություն 100-րդ տարելիցի խորհրդանիշը կրող փաթեթ և միջոցառումների ծրագիր: 
Տեղական լրագրողներն իրենց հավատարմագրերը պետք է ստանան Մոսկովյան 33ա հասցեում գտնվող Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման գրասենյակից: Լրագրողներին կտրամադրվեն նաև միջոցառումների ծրագրեր:

2.Մեդիա կենտրոններ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների անխափան լուսաբանման համար տեղական և օտարերկրյա լրագրողների համար նախատեսված են 1 լրատվական կենտրոն և 3 մեդիա կենտրոններ, որտեղ կարելի է մուտք գործել միայն լրագրողներին հատկացած անվանական հավատարմագրերով:
Լրատվական կենտրոնում աշխատանքները սկսվելու են ապրիլի 20-ից մինչև ապրիլի 25-ը ներառյալ, շուրջօրյա գրաֆիկով: Լրատվական կենտրոնը գտնվելու է «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի 9-րդ հարկում՝ «EREBUNI HALL» սրահում: Լրատվական կենտրոնը հագեցած կլինի անհրաժեշտ սարքավորումներով, ինտերնետով, ինչպես նաև լրատվական կենտրոնում տեղադրված էկրանների միջոցով լրագրողներն ուղիղ եթերում կկարողանան հետևել բոլոր միջոցառումներին: Լրագրողները կկարողանան ձայնագրել պատկերը և ձայնը` HD որակով: Լրատվական կենտրոնում լրագրողներին անվճար տրամադրվելու է սուրճ, թեյ, ջուր և սնունդ: 
Ապրիլի 22-23-ին, Մարզահամերգային համալիրում, որտեղ կայանալու է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորումը, 7-րդ հարկում գործելու է մեդիա կենտրոն: Լրատվական կենտրոնը հագեցած կլինի անհրաժեշտ սարքավորումներով, ինտերնետով, ինչպես նաև տեղադրված էկրանների միջոցով լրագրողներն ուղիղ եթերում կկարողանան հետևել բոլոր միջոցառումներին: Լրագրողները կկարողանան ձայնագրել պատկերը և ձայնը HD որակով: Լրատվական կենտրոնում լրագրողներին անվճար տրամադրվելու է սուրճ, թեյ, ջուր և սնունդ: 
Սրբադասման արարողությունը լուսաբանելու համար ապրիլի 23-ին Էջմիածնի Մատենադարանի նոր մասնաշենքի առաջին և երկրորդ հարկերում գործելու է մեդիա կենտրոն: Լրատվական կենտրոնը հագեցած կլինի անհրաժեշտ սարքավորումներով, ինտերնետով, ինչպես նաև տեղադրված էկրանների միջոցով լրագրողներն ուղիղ եթերում կկարողանան հետևել բոլոր միջոցառումներին: ԶԼՄ-ների ներկայացուցիչները կկարողանան ձայնագրել պատկերը և ձայնը HD որակով: Լրատվական կենտրոնում լրագրողներին տրամադրվելու է սուրճ, թեյ, ջուր և սնունդ:
Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում կգործի մեդիա կենտրոն, որտեղից լրագրողները կկարողանան հետևել հանդիսավոր նիստի ընթացքին: Լրատվական կենտրոնը հագեցված կլինի անհրաժեշտ սարքավորումներով, ինտերնետով, ինչպես նաև տեղադրված էկրանների միջոցով լրագրողներն ուղիղ եթերում կկարողանան հետևել բոլոր միջոցառումներին: Լրագրողները կկարողանան ձայնագրել պատկերը և ձայնը HD որակով: Լրատվական կենտրոնում լրագրողներին անվճար տրամադրվելու է սուրճ, թեյ, ջուր և սնունդ:

3.Զգուշացում նկարահանող խմբերին և լրագրողներին

Ապրիլի 22-ին և 23-ին հավատարմագրված լրագրողների մուտքը դեպի Մարզահամերգային համալիրի մեդիա կենտրոն ազատ է: Հիմնական դահլիճի միջոցառումներին կարող եք հետևել միայն մեդիա կենտրոնից:
Ապրիլի 23-ին հավատարմագրված լրագրողների մուտքն Էջմիածնի մեդիա կենտրոն և լրագրողների համար հատկացված հարթակներ ազատ է: 
Խորանը, պարտերը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից մինչև պարտեր տանող ճանապարհահատվածը լրագրողների համար փակ կլինի: 
Ապրիլի 23-ին SOAD-ի համերգի ժամանակ լրագրողների համար կգործեն հատուկ հարթակ և տեղեկատվական կենտրոն: 
Ապրիլի 24-ին՝ ժամը 07:00-13:00, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքն ամբողջությամբ փակ է լրագրողների համար, բացառությամբ՝ մեդիա կենտրոնը:
Ժամը 13:00-ից մուտքը Ծիծեռնակաբերդ ազատ է:
Ապրիլի 24-ի միջոցառումների անցկացման կարգի վերաբերյալ կտեղեկացնենք հավելյալ: 
Ապրիլի 24-ին Համաշխարհային սիմֆոնիկ 24/04 նվագախմբի համերգ-ակցիայի ժամանակ բաց են լրագրողներին հատկացված հարթակը և տեղեկատվական կենտրոնը:

4.Միջոցառումների ժամանակացույցը և օրակարգը 

Ապրիլի 22, չորեքշաբթի 
Կ.Դեմիրճյանի անվ.Մարզահամերգային համալիր 
8:00-8:30 լրագրողների ժամանում և գրանցում 
9:30-18:00 «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորում

Ապրիլի 23, հինգշաբթի
Կ.Դեմիրճյանի անվ. Մարզահամերգային համալիր
08:00-ից լրագրողների ժամանում և գրանցում 
09:00-13:30 «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորում

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին 
11:00-15:30 լրագրողների ժամանում և գրանցում 
17:00 Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողություն 
20:00 մեկնում Երևան

Հանրապետության հրապարակ
09:00-23:00 գործում է «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի լրատվական կենտրոնը
19:00-20:00 լրագրողների ժամանում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության առջև գործող օպերատորների և լուսանկարիչների համար նախատեսված նկարահանման հարթակ 
20:30 SOAD ռոք խմբի «Wake up the souls» («Արթնացրեք հոգիները») համերգ

Ապրիլի 24, ուրբաթ
Հայոց Ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Այցի մանրամասները կտեղեկացնենք հավելյալ:

Հանրապետության հրապարակ
9:00-ից գործում է «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի լրատվական կենտրոնը
18:00-19:00 լրագրողների ժամանում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության շենքի առջև գործող օպերատորների և լուսանկարիչների համար նախատեսված նկարահանման հարթակ 
20:15-22:00 Համաշխարհային 24/04 սիմֆոնիկ նվագախմբի «Վերածնունդ» համերգ-ակցիա
22:00 Հանրապետության հրապարակից կմեկնարկի ջահերով երթը հետևյալ երթուղիով՝
Հանրապետության հրապարակ - Ամիրյան փողոց - Մաշտոցի պողոտա - Ֆրանսիայի հրապարակ - Բաղրամյան պողոտա - Բարեկամության հրապարակ - Կիևյան փողոց - Կիևան կամուրջ - Մարզահմերգային համալիր - Ծիծռենակաբերդի հուշահամալիր

5.Լրագրողների տրանսպորտային տեղափոխում

Ապրիլի 22, չորեքշաբթի
7:30-ին միջազգային և տեղական հավատարմագրված լրագրողները պետք է մոտենան Մ. Մաշտոցի անվ. հին ձեռագրերի ինտիտուտ-թանգարան Մատենադարանին հարող հարթակ (Մաշտոցի պողոտա), որտեղից ավտոբուսներով կտեղափոխվեն ՄՀՀ:
Տեղական և օտարերկրյա ԶԼՄ-ների ներկայացուցիչները կարող են նաև ինքնուրույն մոտենան ՄՀՀ կենտրոնական մուտքին: 
18:30 «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորումի ավարտին ավտոբուսները լրագրողներին կտեղափոխեն Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան:

Ապրիլի 23, հինգշաբթի
08:00 - Մ. Մաշտոցի անվ. հին ձեռագրերի ինտիտուտ-թանգարան Մատենադարանին հարող հարթակից (Մաշտոցի պողոտա) ավտոբուսները հավատարմագրված միջազգային և տեղական լրագրողներին կտեղափոխեն Կ.Դեմիճյանի անվ. Մարզահամերգային համալիր: Տեղական և օտարերկրյա ԶԼՄ-ների ներկայացուցիչները կարող են նաև ինքնուրույն մոտենան ՄՀՀ կենտրոնական մուտքին:

12:00-15:00 Էջմիածին քաղաքի մուտքի մոտից հավատարմագրված լրագրողներին հատուկ ավտոբուսները կտեղափոխեն Էջմիածին քաղաքում գործող մեդիա կենտրոն:

Ապրիլի 24, ուրբաթ
07:00-ին Մ. Մաշտոցի անվ. հին ձեռագրերի ինտիտուտ-թանգարան Մատենադարանին հարող հարթակից (Մաշտոցի պողոտա) ավտոբուսները հավարմագրված միջազգային և տեղական լրագրողներին կտեղափոխեն Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Հավելենք, որ հնարավոր են փոփոխություններ, որոնց մասին կտեղեկացնենք նախապես:

6.Անհրաժեշտ է իմանալ
Մեդիա կենտորնները չեն տրամադրում մալուխներ, ադապտերներ, փոխարկիչներ, բարձրախոսներ, աուդիո-վիդեո կցվող սարքեր: Ունեցեք ձեզ հետ վերը նշված սարքավորումները: Տրամադրվող վիդեո ազդանշանը՝ HD/SDI:
Հայաստանում գործում է եվրոպական էլեկտրոսպասարկման ստանդարտ` 210-220վոլտ 50-60 ՄՀերց:
Հիշեցնում ենք` չմոռանալ ձեզ հետ վերցնել հավելյալ մարտկոցներ և նկարահանման, ձայնագրման համար անհրաժեշտ այլ պարագաներ: Աշխատանքային ժամանակը լինելու է երկար և հագեցած:
Հիշեցնում ենք նաև, որ լրագրողները պարտադիր պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ և մշտապես կրեն հավատարմագրման բեյջը:

7.Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտն իր ձևափոխած ցուցադրությանը կբացի այցելուների համար ապրիլի 27-ից:

8.Միջոցառումների եթեր հեռարձակելու կարգը
«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորումի բացման և փակման արարողությունները, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում անցկացվող սրբադասման արարողությունը, Հանրապտության հրապարակում տեղի ունեցող SOAD ռոք խմբի «Արթնացրեք հոգիները» համերգը, ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի ունեցող պաշտոնական արարողությունը, Հանրապետության հրապարակում՝ 24/04 համաշխարհային նվագախմբի «Վերածնունդ» համերգ-ակցիան և ջահերով երթը եթեր են հեռարձակվելու արբանյակային սփռմամբ բաց ազդանշանով՝ HD ձևաչափով: Արբանյակի բաց ազդանշանից օգտվելու մանրամասների մասին կտեղեկացնենք հավելյալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել