Newsline.am-ը գրում է.

Կրեպլում չեն բացառում, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանում կհանդիպի ֆրանսիացի իր գործընկերոջ՝ Ֆրանսուա Օլանդի հետ, գրում է РИА Новости-ն:

«Պուտինի և Օլանդի երևանյան այցերը համընկնում են. նրանք այնպեղ միաժամանակ կգտնվեն, այդ իսկ պատճառով չի կարելի բացառել նրանց հանդիպումը հայկական կողմի նախապատրաստած ծրագրի շրջանակներում»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նշենք, որ ավելի վաղ Պեսկովը հայտարարել էր, որ ապրիլի 24-ին Վլադիմիր Պուտինի՝ Երևան կատարվելիք այցը քննարկման փուլում է:

Ֆրանսիայի արտգործնախարարությունն էլ օրերս հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ապրիլի 24-ին կժամանի Հայաստան և կմասնակցի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել