Հայաստանի Ազգային Պատկերասրահ, Երևանի գլխավոր պատկերասրահը, գտնվում է Երևանի Հանրապետության Հրապարակում:
Հիմնադրվել է 1921 թ: Պատկերասրահը սկզբում եղել է պետական թանգարանի գեղարվեստական բաժին: 1921 թ Պատկերասրահի կազմակերպումը հանձնվում է Դոնի Ռոստովից ժամանած Մարտիրոս Սարյանին: Հավաքածուի հիմքն են կազմում հայ նկարիչների առաջին երևանյան ցուցահանդեսի գործերը: Այնուհետև Մոսկվայից ստացվում է Լազարյան Ճեմարանում պահվող նկարների խոշոր հավաքածուն: 1925-ին Լենինգրադից հրավիրվում է արվեստաբան Ռուբեն Դրամբյանը: Նրա՝ ավելի քան քառորդդարյա գործունեության օրոք ձևավորվում է Պատկերասրահի դեմքը: 1935-ին գեղարվեստական բաժինը վերածվում է կերպարվեստի թանգարանի, 1947-ին այն կոչվում է Հայաստանի Պետական Պատկերասրահ, իսկ 1991-ին վերանվանվում՝ Հայաստանի Ազգային Պատկերասրահ:
Հայաստանի Ազգային Պատկերասրահի և Հայաստանի պատմության թանգարանի շենքի ճարտարապետներն են Մարկ Գրիգորյանն ու Էդուարդ Սարափյանը: