Forget-Me-Not, նեզաբուդկա կամ ուղղակի ինչպես մենք ենք անվանում՝ անմոռուկ: Գաղտրիկազգիների ընտանիքի այս ներկայացուցչի թերևս ինքնատիպ անվանումն է պատճառ հանդիսացել, որպեսզի ծաղկի անվան շուրջ հյուսվեն այսքան լեգենդներ:

Ըստ դրանցից մեկի՝ երբ Աստված անվանում է բոլոր բույսերին, ինչ-որ մի փոքրիկ ծաղիկ, որը դեռ անուն չէր ստացել, ասում է Աստծուն. «Մի մոռացիր ինձ, Տեր», Աստված պատասխանում է, որ հենց դա էլ կլինի իր անունը:                                                                                                                                                                                                                                           15-րդ դարում Գերմանիայում համարում էին, որ անմոռուկ կրողներին իրենց սիրեցյալները չեն մոռանա: Ըստ լեգենդի՝ միջնադարում, երբ սիրեցյալն ու ասպետը քայլելիս են եղել գետի ափով, ասպետը խոնարհվել է, որ քաղի մի քանի ծաղիկ, բայց զրահի ծանրության պատճառով ընկել է գետը: Խորտակվելիս նա նետել է անմոռուկներն իր սիրեցյալին և գոռացել. «Չմոռանաս Ինձ»:                                                                                                                                                                                                                                                                    

Աղջիկներն այս պատճառով անմոռուկը հաճախ կրում էին որպես հավատարմության և անմնացորդ սիրո խորհրդանիշ:

Նախկինում բրիտանական գաղութ Նյուֆաունդլանդը մինչև Կանադայի 1949 թվականին պրովինցիա դառնալն օգտագործել է անմոռուկը՝ ի հիշատակ պատերազմի ընթացքում մահացած իր բնակիչների։ Մասոնները սկսել են օգտագործել անմոռուկը 1947 թվականին՝ ի հիշատակ Նացիստական Գերմանիայում զոհված մասոնների:

Այս փոքրիկ ծաղիկը մեր առօրյա մտավ վերջերս, երբ ընտրվեց որպես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ: Մինչ այս մեր երկրում հազարավորները կգտնվեին, ովքեր նույնիսկ չէին էլ լսել այս փոքրիկ, բայց արդեն մեծ խորհուրդ ունեցող ծաղկի մասին: Իսկ հիմա հատուկենտներին կտեսնենք, ովքեր իրենց կրծքին չկրեն այն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել